Մատչելիության հղումներ

Եվրամիության խորհրդի նախագահը համոզված է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգվելու են


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունը կերկարաձգի ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

«Ես ուզում եմ հստակորեն հայտարարել, որ Ռուսաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը, այդ թվում տնտեսական պատժամիջոցների մասով, անփոփոխ կմնան, քանի դեռ Մինսկի համաձայնությունը ամբողջությամբ չի կատարվել», - Ճապոնիայում մեկնարկող Մեծ յոթնյակի գագաթնաժողովին ընդառաջ հայտարարել է Տուսկը:

Ուկրաինայի իշխանությունների և երկրի արևելքում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների միջև 2015-ի փետրվարին Մինսկում կնքված համաձայնագիրն օգնել է նվազեցնել բռնությունները, սակայն բախումները շարունակվում են:

Եվրամիության պատժամիջոցների ժամկետը լրանում է այս տարվա հուլիսին: Պատժամիջոցները սահմանվել էին 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և Արևելյան Ուկրաինայի անջատականներին օգնություն ցուցաբերելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG