Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ու Օլեգ Բելոզյորովը քննարկել են հայկական երկաթուղու արդիականացման հարցեր


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է որպես հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ: Հենց այս համատեքստում է, ըստ նախագահի, դիտարկվում գործակցությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրների լուծման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG