Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին՝ հատուկենտ կրակոցներ․ ՀՀ ՊՆ


ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:

Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG