Մայիսի 24-ից 26-ը Հայաստանում տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ:
Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանի զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում կայացել է զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսությանը մասնակցել են Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի ոստիկանության և Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Արարողությունն ամփոփվել է ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթով: