Մատչելիության հղումներ

Ուժեղ քամին վնասել է նաև Քննչական կոմիտեի շենքը


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Երևանում տեղի ունեցած ուժեղ քամին վնաս է պատճառել նաև Հայաստանի քննչական կոմիտեի վարչական շենքին։

Մասնավորապես, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, պոկվել են շենքի հյուսիսարևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։

Կատարվածի մասին ահազանգվել է արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG