Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան


Սամվել Բաբայանը Երևանում ասուլիսի ժամանակ, մարտ, 2010թ․

«Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հիմնադիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան:

Նախկին բարձրաստիճան զինվորականը, ինչպես նշված է նախաձեռնության հայտարարությունում, վերջին շրջանում գտնվում էր Մոսկվայում:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Բաբայանի հրամանատարության շնորհիվ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 6 ամսում հաջողվել է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել:

«Սամվել Բաբայանի փորձն ու հմտությունները անգնահատելի դեր կարող են ունենալ նաև այսօր»,- տարածած հայտարարությամբ նշում է Բաբայանին աջակցող քաղաքացիական նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG