Մատչելիության հղումներ

Հունաստանն ընդունեց ծախսերի կրճատման ու հարկերի բարձրացման օրենքը


Հունաստանի խորհրդարանի նիստ, արխիվ
Հունաստանի խորհրդարանի նիստ, արխիվ

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել տնտեսության մեջ կատարվելիք լրացուցիչ գործողություններին, որոնցով կկրճատվեն ծախսերն ու կբարձրանան հարկերը։ Սա, իր հերթին, թույլ կտա երկրին ստանալ ավելի քան 5 միլիարդ դոլարի միջազգային վարկ։

Օրինագծին կողմ է քվեարկել իշխող կոալիցիայի 153 պատգամավոր, դեմ է քվեարկել 145 խորհրդարանական։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, թե հավանություն տալով օրինագծին՝ երկրին իրականացրեց իր միջազգային պարտավորությունը։ «Հիմա հերթը եվրոպական առաջնորդներինն է», - ասել է վարչապետը։

Նախատեսվում է, որ վաղը եվրոյի գոտու ֆինանսների նախարարները համաձայնություն կտան Հունաստանին այս հերթական վարկի հատկացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG