Այսօր Տաջիկստանում տեղի է ունենում հանրաքվե, որին ներկայացված է նախագահ Էմոմալի Ռահմոնի լիազորությունների ընդարձակմանն ուղղված Սահմանադրության 41 լրամշակումների փաթեթը։
Առավել կարևոր փոփոխությունների համաձայն, Տաջիկստանում վերացվելու է նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը, իջեցվելու է թեկնածուների տարիքի նվազագույն շեմը և արգելվելու են կրոնի վրա հիմնված կուսակցությունները։
Ըստ վերլուծաբանների, նախագահության թեկնածուների տարիքային շեմը 35-ից 30-ի իջեցնելու առաջարկի բուն նպատակն է՝ առաջադրվելու հնարավորություն տալ Ռահմոնի որդուն` Ռուստամ Էմոմալիին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսօրին հայտարարել է հանրաքվեն կայացած, քանի որ քվեարկությանն արդեն մասնակցել է ընտրողների ավելի քան 66 տոկոսը։