Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայրի մահվան կապակցությամբ


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, ապրիլ, 2016թ.
ԼՂ նախագահ Բակո Սահակյան, ապրիլ, 2016թ.

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին:

«Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի մահվան մասին: Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգևորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգևոր և ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, և մաղթում արիություն ու ոգու կորով»,- ԼՂ ղեկավարի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նշված է Սահակյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG