Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։