Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումների լիակատար վերացման շուրջ: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Մասնավորապես, դա վերաբերում է նշանակված փոխադրողների քանակին և չվերթերի հաճախականությանը», - ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ մինչ համաձայնությունների կնքումը փոխադրումներ կարող էր իրականացնել յուրաքանչյուր կողմից միայն մեկ ընկերություն, իսկ թռիչքների հաճախականությունը չէր կարող գերազանցել շաբաթական երեք չվերթը: