Մատչելիության հղումներ

Իրանցի հայտնի իրավապաշտպանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման


Իրանցի հայտնի իրավապաշտպան ակտիվիստ Նարգիս Մոհամմադին դատապարտվել է 16 տարվա ազատազրկման մի շարք մեղադրանքներով, որոնցից ամենածանրը մահապատիժը վերացնելուն ուղղված քարոզչական արշավ իրականացնելն է:

Մոհամմադին Մարդու իրավունքների պաշտպանների կենտրոն կազմակերպության փոխտնօրենն է, որը համահիմնադրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադիի հետ միասին:

«Սա վրեժ է մարդու իրավունքների պաշտպանի դեմ, և իշխանությունների այս քայլը նպատակ ունի վախեցնել մյուս իրավապաշտպան ակտիվիստներին», - «Ազատության» պարսկական ծառայության հետ զրույցում ասել է Մոհամմադիի ամուսինը՝ Թարգի Ռահմանին:

Ռահմանին նշել է, որ Մոհամմադիի դեմ մեղադրանքները հարուցվել են հիմնվելով Իրանից դուրս գտնվող պարսկալեզու լրատվամիջոցներին նրա տված հարցազրույցների վրա: Բացի այդ, հիմք է հանդիսացել Թեհրանում իրավապաշտպանի հանդիպումը ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG