Գառնի գյուղի բնակիչները քիչ առաջ մինչև վաղը ժամանակ տվեցին կառավարությանը՝ Ազատ գետի տարածքից շինտեխնիկան հեռացնելու համար: Նրանք, սակայն, կշարունակեն փակ պահել ճանապարհը, իսկ իրենց պահանջը չբավարարելու դեպքում սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների, մասնավորապես՝ փակել Երևանի խմելու ջուրը:
Առավոտից գյուղ տանող ճանապարհը փակած գառնեցիներին ոստիկանները պարբերաբար հորդորում են չխոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչին գյուղացիները հակադարձում են, որ պաշտպանում են իրենց ապրելու իրավունքը:
Մանրամասները տե՛ս այստեղ