Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: