Մատչելիության հղումներ

Չիլիի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան


Չիլիի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Մայիսի 18-ին ընդունված բանաձևում, մասնավորապես, ասվում է․ - «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ: Վերոնշյալ ագրեսիան 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է»:

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը: Բացի այդ, բանաձևը կոչ է անում Չիլիի կառավարությանը կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG