Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին` ժամը 12:00-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Օրակարգում, մասնավորապես, Ընտրական, Աշխատանքային օրենսգրքերում, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն են։