Երեկ Աֆղանստանում` Հելմանդ գավառում, աղետի է ենթարկվել և կործանվել է ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության «Անտոնով-12» բեռնատար օդանավը։
Անձնակազմի 9 անդամներից 7-ը զոհվել են։
Աֆղանստանում ամերիկյան ռազմական օդակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ «ռազմական միջամտություն չի եղել, օդ բարձրանալիս մեքենան թևով բախվել է թռիչքուղուն»։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա տվյալ ավիաընկերության արդեն երկրորդ օդանավի կործանումն է Աֆղանստանում։