Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ «Զիկա» վիրուսը առաջիկա ամիսներին կտարածվի Եվրոպայով:
ԱՀԿ-ի երեկ հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ ռիսկային գոտիներ են հատկապես Պորտուգալիայի Ատլանտյան Մադերիա կղզին, Սևի ծովի արևելյան ափերը:
Ըստ մասնագետների՝ «Զիկա» վիրուսը տարածող միջատներ բնակվում են նաև Խորվաթիայում, Թուրքիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Վրաստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չեռնոգորիայում:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Բրազիլիայում վարակի բռնկումից հետո ևս 50 երկրում այս հիվանդության տարածման դեպքեր հայտնաբերվեցին: Վիրուսի հետևանքով հղի կանայք ծննդաբերում են արատներով երեխաների, մասնավորապես՝ բնականից շատ փոքր գլխով: