Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Եվրամիությունում աճում են հակառուսական տրամադրությունները։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ Մեծ ութնյակ, եթե կատարի Ուկրաինայի հակամարտության հարցով Մինսկի համաձայնագիրը։
Ռուսաստանը Մեծ ութնյակից դուրս մնաց Ղրիմի բռնակցման պատճառով․ սկսած 2014-ից Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Ճապոնիան հանդիպումներ են կազմակերպում առանց Ռուսաստանի։