Մատչելիության հղումներ

Բաղդադում և մերձակայքում ԻՊ-ի հարձակումների հետևանքով երեկ 29 մարդ է զոհվել


Իրաք - Պայթյունին հաջորդած հրդեհը Թաջիի գազի գործարանում, 15-ը մայիսի, 2016թ․
Իրաք - Պայթյունին հաջորդած հրդեհը Թաջիի գազի գործարանում, 15-ը մայիսի, 2016թ․

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը երեկ հարձակում է գործել Բաղդադից մոտ 20 կիլոմետր հյուսիս գտնվող գազի գործարանի վրա, ինչի հետևանքով սպանվել է 14 մարդ, 27 մարդ վիրավորվել է:

Նույն օրը Իրաքի մայրաքաղաքում կամ մերձակայքում չորս ռմբահարումների հետևանքով, որոնց պատասխանատվությունը նույնպես ստանձնել է «Իսլամական պետություն»-ը, 15 մարդ զոհվել է, ևս 46-ը՝ վիրավորվել:

NBC-ի փոխանցմամբ՝ անցած չորեքշաբթի օրվանից մինչև շաբաթավերջ Բաղդադում և Իրաքի այլ բնակավայրերում ԻՊ-ի ռմբահարումների հետևանքով ավելի քան 140 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG