Մատչելիության հղումներ

Ռուսաստան-Վրաստան հարաբերություններն՝ ըստ «Վրացական երազանք»-ի նոր նախագահի


Գեորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Գեորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ ընտրվելուց հետո վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ առայժմ չի տեսնում նախադրյալներ՝ ռուս-վրացական բարձր մակարդակի հանդիպումների համար:

Կվիրիկաշվիլին նշել է Ցխինվալիում Ռուսաստանին միանալու հանրաքվեի, դպրոցներում վրացերենն արգելելու, Հարավային Օսիայում սահմանը հատելու կասկածանքով 9 վրացու ձերբակալության հանգամանքները և գնահատել. - «Ցավոք, մենք բոլորս գիտենք, որ առանց Ռուսաստանի ազդեցության նման բաներ տեղի չեն ունենա»:

Կվիրիկաշվիլին պնդել է, որ Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ կարող է լինել միայն «շատ սկզբունքային զրույց»:

Մինչև կուսակցության վերջին համագումարը «Վրացական երազանք»-ի նախագահը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG