Մինսկի կենտրոնում այսօրվա հավաքից հետո ընդդիմադիրները հայտարարել են «Բելառուսական ազգային կոնգրեսի» հիմնադրման մասին: Հավաքին մասնակցել է մոտ 300 մարդ: Նախաձեռնողները որպես Կոնգրեսի հիմնադրման պատճառ նշում են ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի միավորումը:
Կոնգրեսի կազմում են Բելառուսի նախագահի վերջին ընտրություններում թեկնածություն առաջադրած Նիկոլայ Ստատկևիչը և Վլադիմիր Նեկլյաևը, ինչպես նաև Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը:
Կոնգրեսի համագումարի ժամանակ քննարկվել են աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր: