«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր հայտարարել է, որ սեպտեմբերին Գյումրիում և Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԲՀԿ-ն ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու:
Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին Զոհրաբյանը հայտարարել է Գյումրիում տեղի ունեցած ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի, իսկ այնուհետև Վանաձորում՝ ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նիստերի ժամանակ: