Ուկրաինացի սահմանապահները Մոլդովայի հետ սահմանի մոտակայքում 17 գողացված նկար են հայտնաբերել:
Այդ կապակցությամբ շնորհավորելով սահմանապահներին՝ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, թե այդ «հրաշալի օպերացիան աշխարհին կհիշեցնի, որ Ուկրաինան արդյունավետ պայքար է տանում մաքսանենգության և կոռուպցիայի դեմ»:
Նկարների արժեքը գնահատվում է ավելի քան 16 միլիոն եվրո: