Մատչելիության հղումներ

Բեգլարյան. Միջազգային մրցույթներին կարևոր է տեղական շինկազմակերպությունների մասնակցությունը


Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Շեյն Ռոզենթալին։

Տրանսպորտի և կապի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող միջպետական (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությանը:

Բեգլարյանը կարևորել է նման ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների մասնակցությունը և նշել, որ ճանապարհը կառուցելու համար հայտարարվող միջազգային մրցույթներին կարևոր է, որ անպայման մասնակցեն նաև տեղական շինարարական կազմակերպությունները։ Նախարարը ընդգծել է, որ նրանց ներգրավումը ծրագրում կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Ռոզենթալը, կարևորելով նախարարի առաջարկը, նշել է, որ այդ ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։

ԱԶԲ-ի հայաստանյան մասնաճյուղի նորանշանակ տնօրենն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի ու Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության միջև ձևավորված կառուցողական և ակտիվ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG