Մատչելիության հղումներ

Օբաման կայցելի Վիետնամ և Ճապոնիա․ Սպիտակ տան փոխանցմամբ՝ ծրագրվում է նաև այց Հիրոսիմա


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մայիսի 21-28-ը կայցելի Վիետնամ և Ճապոնիա: Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, սա կլինի Օբամայի 10-րդ այցը Ասիա:

Օբաման նախ կժամանի Վիետնամ, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարության հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Վիետնամի հարաբերությունների զարգացումը: ԱՄՆ-ի նախագահը նախատեսում է նաև հանդիպել Վիետնամի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների հետ:

Ճապոնիայում Օբաման կմասնակցի Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների եզրափակիչ հանդիպմանը: Այս հանդիպումը G7-ի առաջնորդներին թույլ կտա քննարկել տնտեսական և անվտանգության ոլորտներին առնչվող ընդհանուր հետաքրքրությունները:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահը առանձին հանդիպումներ կունենա Ճապոնիայի իշխանությունների հետ, ինչպես նաև կայցելի Հիրոսիմա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG