Մատչելիության հղումներ

Օֆշորային ակտիվների մասին տվյալների շտեմարանում՝ 5 տասնյակ հայաստանցու անուն


Հետաքննող լրագրողները առաջին անգամ առցանց հրապարակել են հարուստ մարդկանց օֆշորային ակտիվների մասին տվյալների որոնելի շտեմարանը: Այստեղ հարյուրավոր քաղաքական գործիչների, հայտնի աստղերի, սպորտային դեմքերի անուններ են, որոնք, ըստ հետաքննող լրագրողների, միլիոններ են հափշտակել:

Հայաստանից ավելի քան 5 տասնյակ մարդ ներգրավված է օֆշորային այս համակարգում:

Մինչև այս ամենը, լրագրողների նույն խումբը «Պանամական փաստաթղթերի» մասին առանձին տեղեկություններ էր հրապարակել աշխարհի տարբեր հեղինակավոր պարբերականներում:

Լրագրողների խոսքով՝ նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը, որպեսզի մարդիկ իմանան, թե օֆշորային բանկային համակարգը ինչ հնարավորություն է տալիս հարուստ անհատներին հարկերից խուսափելու համար և ինչպես են կարողանում կոռումպացված կառավարական պաշտոնյաները թաքցնել թալանված փողերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG