Մատչելիության հղումներ

Էրդողան․ ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում Ստամբուլում մի հանդիսության ժամանակ, 8-ը մայիսի, 2016թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում Ստամբուլում մի հանդիսության ժամանակ, 8-ը մայիսի, 2016թ․

Եվրամիությանը անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է: Այդ մասին երեկ հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով, որ վիզային ռեժիմի ազատականացման պայմանագիրը դաշինքի հետ կարագացնի ԵՄ մուտքի գործընթացը:

Եվրամիության առաջադրած մի շարք պարտավորությունների զգալի մասը Թուրքիան կատարել է, սակայն եվրոպական կառույցը պնդում է, որ երկրում դեռ պետք է որոշ օրենքներ փոփոխվեն:

Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք տալու դիմաց պահանջում է նաև, որ Թուրքիան կասեցնի միգրանտների մուտքը եվրոպական տարածք:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել էր իրենց չաջակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG