Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և կարկուտ


Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 8-9-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, 10-12-ը շրջանների մեծ մասում, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 10-12-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում մայիսի 8-9-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, իսկ մայիսի 10-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-17մ/վրկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG