Մատչելիության հղումներ

Մոսկվան վրաց-ամերիկյան զորավարժությունները սադրանք է որակում


Վրացական բանակի զինվորներ, արխիվ
Վրացական բանակի զինվորներ, արխիվ

«ՆԱՏՕ-ի զինվորականների աճող ներկայությունը Վրաստանում` Անդրկովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք է»: Ուրբաթ երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով մայիսի 11-26-ը Վրաստանում կայանալիք համատեղ վրաց-ամերիկյան զորավարժություններին:

Այդ զորավարժություններին մասնակցում են ամերիկյան Abrams մակնիշի տանկեր, ինչպես նաև հետևակի զրահամեքենաներ: Զորախաղերի գլխավոր նպատակներից մեկն էլ, ըստ կազմակերպիչների, «Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ռազմական տեխնիկայի` Վրաստան տեղափոխման համակարգումն է»: «Վաշինգտոնն ու դաշնակիցներն իրենց այս քայլով ակնհայտորեն աջակցում են Թբիլիսիի ռևանշիստական ձգտումներին»,- նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG