Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, պակիստանյան ծագում ունեցող մահմեդական Սադիք Խանն ընտրվել է Լոնդոնի քաղաքապետ:
Այս մասին հաղորդում է CNN-ը, փաստը գնահատելով որպես աննախադեպ՝ Եվրոպայի պատմության մեջ: 46-ամյա Խանը ստանձնելու է եվրոպական մեգապոլիսներից մեկի ղեկը, որտեղ մուսուլմանները կազմում են բնակչության մոտ 12 տոկոսը: