Մատչելիության հղումներ

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում


ՌԴ Կասպիական նավատորմիղում ընդգրկված ռազմանավեր, արխիվ
ՌԴ Կասպիական նավատորմիղում ընդգրկված ռազմանավեր, արխիվ

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը` նշելով, որ առաջիկա օրերին Կասպիական նավատորմիղի կազմում ընդգրկված «Վոլգոդոնսկ» հրետանային նավն ու աջակցող ռազմանավերը «մարտական վարժանքներ կիրականացնեն, որոնք կուղեկցվեն ծովային, օդային և ցամաքային թիրախների հրետակոծմամբ»:

«Զորավարժությունների ավարտին ռուսական նավերը կուղևորվեն հարևան մի շարք պետությունների նավահանգիստներ` բարեկամական այցերով»,- նշված է Հարավային ռազմական օկրուգի հաղորդագրության մեջ: Ռուսաստանյան աղբյուրները, սակայն, չեն հստակեցնում, թե հատկապես որ պետությունների նավահանգիստներ են այցելելու ռուսական ռազմանավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG