Մատչելիության հղումներ

ՀԱԿ. Լևոն Զուրաբյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ընտրական օրենսգրքի մշակման խնդիրները


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մայիսի 6-ին հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ասված է ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ընտրական օրենսգրքի մշակման և ընդհանրապես Հայաստանում ընտրական գործընթացների օրինականության ապահովման հետ կապված խնդիրները: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է ընտրական գործընթացներում օրինականության վերահսկման արդյունավետ մեխանիզմների շուրջ իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության համաձայնության կայացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված դիվանագիտական գործընթացին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG