Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը երեկ Պրիշտինայում հանդիպել են Կոսովոյի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ՝ կոչ անելով մի կողմ դնել տարաձայնությունները և միասին աշխատել դաշինքին միանալու դժվարին ճանապարհին:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել էին «մասնակցելու տոնակատարություններին»՝ կապված Կոսովոյի հետ ոչ-վիզային ռեժիմ սահմանելու մասին մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի արած առաջարկի հետ: Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը առաջարկին հավանություն կտա գալիք շաբաթներին: