Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը հեռանում է պաշտոնից Էրդողանի հետ տարաձայնությունների ֆոնին


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պատրաստվում է հեռանալ պաշտոնից, հաղորդում է BBC-ն՝ հղում տալով թուրքական լրատվամիջոցներին։

Այս տեղեկությունները տարածվել են չորեքշաբթի օրը Դավութօղլուի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպումից հետո, ինչին հաջորդել է վարչապետի հանդիպումը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Գործադիր մարմնի անդամների հետ։

Ենթադրվում է, որ Դավութօղլուն կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրի մայիսի 22-ին կայանալիք «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովում։ Սա նշանակում է, որ Թուրքիան նոր վարչապետ կունենա, քանի որ ավանդաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնում է իշխող կուսակցության ղեկավարը։

Թուրքական լրատվամիջոցները Դավութօղլուի հեռանալու մասին տեղեկությունները պայմանավորում են նրա և Էրդողանի միջև առկա տարաձայնություններով, մասնավորապես՝ կառավարման նախագահական համակարգի անցման շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG