Բրիտանական Rolling Stones ռոք խումբը Դոնալդ Թրամփից պահանջել է նախընտրական քարոզարշավում չօգտագործել իր երգերը:
Բանն այն է, որ Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի հավանական թեկնածու միլիարդատեր Թրամփի նախընտրական ելույթները միշտ ուղեկցվում են հանրահայտ խմբի տարբեր կոմպոզիցիաներով: