Մատչելիության հղումներ

Կառավարությունը մեկ տարով հետաձգեց կենսաթոշակային վճարի գանձումը մասնավոր հատվածից


Կառավարության նիստը, 5-ը մայիսի, 2016թ.
Կառավարության նիստը, 5-ը մայիսի, 2016թ.

Կառավարությունն այսօր հավանություն տվեց կենսաթոշակային վճարի գանձումը մասնավոր հատվածից մեկ տարով հետաձգելու նախագծին։

«Փաստորեն, պարտադիր պայմանը տեղափոխում ենք 2018 թվականի հուլիսի 1 և մեկ տարով հետաձգում ենք», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության անցյալ նիստին վարչապետն առաջարկել էր ևս մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը՝ նշելով, որ այս հարցով խորհրդակցել է հանրապետության նախագահի հետ։

«Մենք Ազգային ժողով ենք ուղարկել Հարկային օրենսգիրքը, որը ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Մենք նախատեսում ենք Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը 2018 թվականին: Եվ ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018 թվականի շեմին», - ասել էր Աբրահամյանը։

Ըստ այդմ՝ աշխատավարձի 5 տոկոսի կուտակումն այժմ պարտադիր է միայն պետական համակարգի աշխատակիցների և աշխատաշուկա նոր մտնողների համար, իսկ 2017-ի հուլիսից պարտադիր բաղադրիչը պետք է տարածվեր նաև մասնավոր հատվածի վրա, ինչը վարչապետի առաջարկով մեկ տարով կհետաձգվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG