Պաշտոնական Վաշինգտոնն ու իր աջակիցները համաձայնության են եկել ավելի շատ ջանքեր և ռեսուրսներ ներդնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Շտուտգարտում 11 երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:
Գումարի, զորքերի և ռազմական տեխնիկայի անհրաժեշտ քանակի մասին մանրամասներ չեն հաղորդվել: