Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն այցելել է ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը


Սեյրան Օհանյան, արխիվ
Սեյրան Օհանյան, արխիվ

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:

«Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման ներգրավմամբ անցկացված ուսումնական պարապմունքի ընթացքին, որի ավարտին զորամասի հրամկազմին տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG