Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ծավալմանը հակազդելու նպատակով երկրի պաշտպանության նախարարությունը երկու նոր դիվիզիա կստեղծի Արևմտյան ռազմական օկրուգում և մեկը՝ Հարավային ռազմական օկրուգում: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Հայաստանում 102-րդ ռազմակայանը, հիշեցնենք, ընդգրկված է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգում:
Շոյգուն, սակայն, չի հստակեցրել նոր դիվիզիայի նախատեսվող տեղակայման կոնկրետ վայրը: