Մատչելիության հղումներ

Թեդ Քրուզը ավարտեց ընտրարշավը


ԱՄՆ - Թեդ Քրուզը հայտարարում է ընտրարշավը դադարեցնելու մասին, Ինդիանապոլիս, Ինդիանա նահանգ, 3-ը մայիսի, 2016թ․
ԱՄՆ - Թեդ Քրուզը հայտարարում է ընտրարշավը դադարեցնելու մասին, Ինդիանապոլիս, Ինդիանա նահանգ, 3-ը մայիսի, 2016թ․

Տեքսասը ներկայացնող սենատոր Թեդ Քրուզը երեկ ավարտել է Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարը:

NBC News-ի փոխանցմամբ՝ Քրուզը այդ մասին հայտարարել է Ինդիանա նահանգում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում մեծահարուստ Դոնալդ Թրամփին պարտվելուց հետո: «Ի սկզբանե ես հայտարարել էի, որ կշարունակեմ պայքարս, քանի դեռ հաղթանակի կենսունակ ուղի կա: Այս երեկո ցավով հայտարարում եմ՝ այդ ուղին, թերևս, փակված է», - ասել է նա:

Լրատվամիջոցները նշում են, որ Քրուզի` ընտրարշավից դուրս գալուց հետո հանրապետականների հավանական թեկնածուն դառնում է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG