Մատչելիության հղումներ

Հինգ ժամկետային զինծառայողների սպայական կոչումներ են շնորհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները շփման գծում, ապրիլ, 2016թ.
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները շփման գծում, ապրիլ, 2016թ.

«Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG