Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում այսօր զոհվել է ադրբեջանական բանակի շարքային Ամրահ Յուզբեկովը։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զինվորը սպանվել է «հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում»։