Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Բակո Սահակյանի հանդիպումը


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական կայքէջի

Այսօր ժամը 11-ին Ստեփանակերտում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղ է մեկնել երեկ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG