Մատչելիության հղումներ

Քրգործ՝ հարկադիր կատարողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքով


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի կապակցությամբ:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ «Երևան քաղաքի դատախազի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով տրված կատարողական թերթով հարուցած կատարողական վարույթով ավելի բարձր շուկայական արժեքով գնահատված փորձագետի եզրակացության առկայության պայմաններում, ակնհայտ ցածր գնով օտարել է Սամվել Ա.-ի գույքը»:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG