Մատչելիության հղումներ

Ռոհանին գոհունակություն է հայտնել Իրանի խորհրդարանում կին պատգամավորների թվի ավելացման առնչությամբ


Իրանի նախագահ Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի խորհրդարանում կին պատգամավորների աննախադեպ թիվ է արձանագրվել։

«Առաջին անգամ մենք խորհրդարանում 18 կին պատգամավոր ունենք, և սա մի ռեկորդային ցուցանիշ է, որը մեզ երջանկացնում է», - երեկ Թեհրանում ասել է Ռոհանին՝ հույս հայտնելով, որ այս օրինակը ոգևորիչ կդառնա և ավելի ու ավելի մեծ թվով կանայք մուտք կգործեն քաղաքական ասպարեզ։

Ապրիլի 29-ին Իրանում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում 4 կին պատգամավոր էր ընտրվել, ովքեր համալրել էին փետրվարին անցկացված ընտրությունների առաջին փուլում արդեն իսկ ընտրված 14 կին պատգամավորների շարքերը։

Իրանի նախորդ գումարման խորհրդարանի 290 անդամներից ընդամենը 9-ն էին կանայք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG