Մատչելիության հղումներ

Գյումրիում ավտոբուսի կայանատեղիի մոտ հակատանկային ուսումնական ականներ են հայտնաբերվել


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, ժամը 16։11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում քաղաքացին հայտնաբերել է ականանման առարկաներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ Բուլվարային թաղամասում՝ ավտոբուսի կայանատեղիի մոտ, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնական ական, որոնցից 4-ը՝ մասնատված: Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG