Եվրամիության իշխանությունները ծրագրում են Աֆրիկայից Եվրոպա ձգտող փախստականների հոսքը կանխելու համար Լիբիայի տարածքում ճամբար կառուցել:
ԵՄ-ի և Լիբիայի նոր կառավարության համագործակցության շրջանակում այդ երկրի տարածքում հնարավոր է կառուցվի միգրանտների համար ժամանակավոր ճամբար, հաղորդում է Der Spiegel-ը:
Գերմանական պարբերականի տվյալներով՝ այս տարի լիբիական երթուղով Եվրոպա կարող է հասնել 200-500 հազար փախստական: