Մատչելիության հղումներ

Հայաստան է տեղափոխվել հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը


Տ-90Ս տանկը՝ Երևանի օդանավակայանում, 27-ը ապրիլի, 2016թ.
Տ-90Ս տանկը՝ Երևանի օդանավակայանում, 27-ը ապրիլի, 2016թ.

Երեկ Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

«Ռուսաստանում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ստացել մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ», - ասված է հաղորդագրությունում։

Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետությունների հավաքականների, նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը, հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG