Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է հայ տանկիստներին


Լեռնային Ղարաբաղ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է զորավարժությունների մասնակցող ԶՈւ ստորաբաժանումներին, արխիվ
Լեռնային Ղարաբաղ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է զորավարժությունների մասնակցող ԶՈւ ստորաբաժանումներին, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ:

«Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ, շնորհավորում եմ ձեզ տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն է՛լ ավելի խթանելու հիանալի օրինակ է: Ապրեք տղաներ», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG